Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Կներկայացվեն կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները

Կներկայացվեն կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները
18.04.2015 | 11:53

Ապրիլի 20-ին` ժամը 16:00-ին, մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը:
Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:
Ցուցահանդեսի շրջանակում, խոսուն լուսանկարներով, կներկայացվեն նաև հայկական վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկներ:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ